ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Ինչի մասին են հուշում երեկ Իտալիայում երկրաշարժն ու հրաբուխը, այսօր Հունաստանում և Թուրքիայում ստորգետնյա ցնցումները (տեսանյութեր)

Ինչի մասին են հուշում երեկ Իտալիայում երկրաշարժն ու հրաբուխը, այսօր Հունաստանում և Թուրքիայում ստորգետնյա ցնցումները (տեսանյութեր)
04.06.2025 | 11:33

Նախօրեի և այսօրվա կարևոր իրադարձություններից մեկն իրարից ոչ այնքան հեռու գտնվող Իտալիայում, Հունաստանում ու Թուրքիայում սեյսմիկ ակտիվության կտրուկ աճն է. հրաբխի ժայթքում, երկրաշարժեր…

Նախ, երեկ՝ հունիսի 2-ին, կեսգիշերից քիչ անց սկսված ցնցումներից հետո, սկսել է ժայթքել Եվրոպայի ամենաակտիվ և ամենաբարձր հրաբուխը՝ Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Էթնան: Հրաբուխը լավայի շատրվաններ, հսկայական ծավալի մոխրի և գազերի խառնուրդներ է շպրտել երկինք: Լավայի արտանետման պահին Էթնայի լանջերին գտնվող զբոսաշրջիկները ստիպված են եղել խուճապահար փախչել: Հաղորդվում է նաև, որ հրաբխի վրա հսկայական սնկային ամպ է առաջացել, մոտակա բնակավայրերում հրաբխային մոխիր է տեղացել։

«Погода Mail»– ի տեղեկացմամբ , մոխրի տեղումներ են գրանցվել Պյանյոյ- Վեկտորե շրջանում։ Թուլուզի խորհրդատվական կենտրոնը, որը հետևում է ավիացիայի նկատմամբ ռիսկերին, հայտնել է, որ հրաբխային փոշու սյունը հասել է մոտ 6400 մետր բարձրության: Իշխանություններն օդանավերի համար վտանգի կարմիր կոդ են հայտարարել։

Այնուհետև, Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հաղորդագրությանը հղում կատարելով, այսօր գիշեր ժամը մոտ 4- ին հաղորդվեց Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում (գտնվում են Թուրքիայի ափերից ոչ հեռու) տեղի ունեցած 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Հիշյալ կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել Հռոդոս քաղաքից 19 կմ հեռավորության վրա, որը գտնվում է համանուն կղզում: Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի են ունեցել Հունաստանի ափերի մոտ: Մասնագետների գնահատմամբ՝ անբարենպաստ իրավիճակ է ստեղծվել Միջերկրական ծովի Կրետե և Կիպրոս կղզիների գծում։

Համացանցում հայտնվել են Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի կադրերը

Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում այսօր տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 5,8- 5,9 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ, բայց արդեն՝ Թուրքիայում: Միջերկրական ծովի ավազանում գտնվող Էգեյան ծովի շրջանում, Թուրքիայի և Հունաստանի Դոդեկանես արշիպելագի միջև, Թուրքիայի ափերի մոտ այսօր տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը, «Московский комсомолец»– ի տեղեկացմամբ, գտնվել է Թուրքիայի Մարմարիս քաղաքից ընդամենը 18 կմ հարավ- արևելք: Երկրաշարժի շրջանում առաջին ժամերի ընթացքում ցունամիի վտանգ է հայտարարվել։ Թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը հայտնել է նաև, որ երկրաշարժը զգացվել է Անթալիայում և Մուղլայում: Սեյսմոլոգների տվյալներով ՝ օջախը գտնվել է երկրի մակերևույթից 67,91 կմ խորության վրա:

«Аргументы и факты»– ի տեղեկացմամբ , համացանցի օգտատերերը Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը պատկերող տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես են բնակարաններում երերում ջահեր և փողոցներում ճոճվում մեքենաները: Մարդիկ դուրս են եկել փողոց: Ֆեթհիեի հիվանդանոցում մահացել է 14- ամյա մի աղջիկ՝ երկրաշարժի պատճառով խուճապի մատնվելու հետևանքով։

«Տասնչորսամյա Աֆրանուր Գյունլյուն Ֆեթհիեում երկրաշարժի պահին վերապրել է տագնապային գրոհ ու հոսպիտալացվել է, սակայն, ցավոք, մահացել է, չնայած ձեռնարկված բոլոր միջոցառումներին»,- X սոցցանցում կատարած գրառմամբ հայտնել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիկայան ու տեղեկացրել նաև, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 69 մարդ, նրանցից 46- ը շարունակում են մնալ հիվանդանոցներում:

Նախարարի խոսքով՝ բնակելի շենքերում ավերածություններ չեն արձանագրվել։ Երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 02:17- ին, թուրքական Մարմարիս հայտնի հանգստավայրի մոտակայքում:

«Մուղլայում ու նրա շրջաններում խուճապի պատճառով բարձրությունից ցած նետված մեր 69 քաղաքացիներից 14- ը տեղում օգնություն են ստացել,- X- ում գրել է Երլիկայան։- 8 մարդ բուժվել ու դուրս է գրվել ամբուլատոր հիմունքներով: Շարունակվում է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում մեր 46 քաղաքացիների հետազոտումն ու բուժումը»:

Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը հավելել է, որ Մուղլա նահանգի Մարմարիս քաղաքում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն զգացվել է նաև հարևան շրջաններում։ Էպիկենտրոնը գտնվել է Մարմարիսից 10,43 կմ հեռավորության վրա:

Հունաստանում գիշերային երկրաշարժից հետո նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Ցնցումները գրանցվել են Հերակլիոն և Միտիլինի քաղաքների մոտակայքում։ Ըստ սեյսմիկ ակտիվության հետևման earthquakelist.org պորտալի տվյալների, առավոտյան ժամը 5- ից արդեն մոտ 5 ցնցում է տեղի ունեցել:

Նշվում է, որ գիշերվա երկրաշարժից հետո առաջին ցնցումը գրանցվել է առավոտյան ժամը 5:36- ին (համընկնում է Մոսկվայի ժամանակին) Հերակլիոնում, մագնիտուդը՝ 2,8: Ժամը 5: 37-ին 2,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Միտիլինիի մոտակայքում, այնուհետև ևս երկու ցնցում նույն քաղաքում, ևս մեկը՝ Հերակլիոնում 3,3 մագնիտուդով: Նույն պորտալի տեղեկացմամբ, ցնցումները գրանցվել են ոչ մեծ խորության վրա՝ 6,7 մղոն (10,7 կմ):

Այս ամենը հուշում է Միջերկրականի ավազանում կարծես շղթայական ռեակցիա հիշեցնող սեյսմիկ ակտիվության աճի մասին

Հունիսի 1-ին հրապարակված «Ժայթքման դեպքում հետևանքները կարող են աղետալի լինել» վերտառությամբ հոդվածով ներկայացրել ենք գիտնականների ահազանգը Եվրոպայում արթնացող գերհրաբխի մասին, որը կարող է սպառնալիք լինել ամբողջ մայրցամաքին: իՆչպես արդեն նշել ենք, իտալական Կամպի Ֆլեգրեյ գերհրաբխի շրջանում, որը գտնվում է Նեապոլի մերձակայքում, գիտնականները գրանցում են սեյսմիկ ակտիվության աննախադեպ աճ: Այս մասին հիշեցնում ենք, քանի որ և՛ Իտալիան, և՛ Հունաստանը, և՛ Թուրքիան իրարից այնքան էլ հեռու չեն, բոլորն էլ գտնվում են Միջերկրական ծովի ավազանում (տե՛ս քարտեզը), հետևաբար կարելի է համարել, որ նրանք լայն իմաստով գտնվում են նույն տարածաշրջանում:

Մայիսի 24-ին հրապարակված «Թուրքիայից ոչ հեռու Կոլումբո ստորջրյա հրաբխի ժայթքման հավանականությունը տարածաշրջանում շարունակվող սեյսմիկ ակտիվության պարագայում աճում է (տեսանյութ)» հոդվածով անդրադարձել ենք Թուրքիայում մայիսի 21-ին, ապրիլի 23- ին և 25- ին տեղի ունեցած երկրաշարժերին, ինչպես նաև հունական Կրետե կղզու մոտ մայիսի 22- ին տեղի ունեցած ու թուրքական հայտնի հանգստավայրերը ցնցած 6,2 մագնիտուդով երկրաշարժին:

Ս. թ. դեռ փետրվարի 12- ին հրապարակված «Մեր հարևան և ոխերիմ «բարեկամ» Թուրքիային սպառնում են ավերիչ, ամայացնող երկրաշարժեր ու նույնիսկ ցունամի. 2 (տեսանյութ)» վերտառությամբ հոդվածում ներկայացրել ենք, թե Թուրքիայի համար ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ Կրետե կղզուց քիչ այն կողմ, Էգեյան ծովում գտնվող հունական Սանտորինի (հայտնի է նաև «Սանտորին», «Թիրա» անվանումներով) կղզու մոտ գտնվող ստորջրյա հրաբխի կամ Սանտորինիից ընդամենը 7 կմ և Թուրքիայի ափերից 140 կմ հեռավորության վրա գտնվող Կոլումբո ստորջրյա հրաբխի ժայթքումը և, ընդհանրապես, Սանտորինիի և Կոլումբոյի հատվածում սեյսմիկ ակտիվության աճը…

Հավելենք, որ ևս մեկ երկրաշարժ, որի մասին դեռ չենք նշել, տեղի է ունեցել մայիսի 2-ին Թուրքիայի Քյութահյա նահանգում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 15:51-ին Սիմավ շրջանում: Երկրաշարժի օջախը գտնվել է 12,55 կմ խորության վրա: Այս մասին նույն օրը հաղորդվել է Թուրքիայի կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչության (AFAD) կայքում։

Արթուր Հովհաննիսյան

Տեսանյութերն՝ այստեղ՝

https://life.ru/p/1757896

https://aif.ru/incidents/v-seti-poyavilis-kadry-silnogo-zemletryaseniya-v-turcii

Դիտվել է՝ 2581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ